ԿարևորՀասարակություն

Հայաստանի թիմը երրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ում անցնող ռոբոտաշինության օլիմպիադայում

Հայաստանի թիմը երրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ում անցնող ռոբոտաշինության օլիմպիադայում։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ ռոբոտաշինությամբ զբաղվող մի խումբ պատանիներ ներկայացրել են  Հայաստանը Վաշինգթոնում անցնող FIRST Global ռոբոտաշինության միջազգային օպիմպիական խաղերին։ «Թումո»-ից հայտնում են, որ «Օլիպմպիադայի շրջանակներում Թումոյի պատանիները մրցել են 160-ից ավելի երկրների թիմերի հետ։ Թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը, Լևոն Բալագյոզյանը, Լիլիթ և Աշոտ Թարումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։

Խումբը ներկայացրել է ռոբոտ, որը, ըստ մրցույթի պայմանների, հավաքված է կազմակերպիչների կողմից տրամադրված ստանդարտ մասերից, որոնք կիրառելով պատանիները նախագծել և ծրագրավորել են մեքենա, որի առաջադրանքի հիմքում դրված է ջրի աղտոտվածությունը վերացնելու գաղափարը»։

Back to top button