Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված 45 րոպեանոց հարցազրույցում խոսել է ուշադրության արժանի գրեթե ամեն ինչի մասին՝ արտաքին հարաբերություններից, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից մինչեւ ներքաղաքական զարգացումներ: 2018-ից հետո որտեղ է իր տեղը տեսնում Սերժ Սարգսյանը՝ այս հարցը նույնպես քննարկման առարկա է դարձել: ՀՀ նախագահի հարցազրույցի որոշ հատվածները հայտնվել են նաեւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: