ՊՊԾ գունդը գրավածների փաստաբանները՝ ընթացող դատավարության մասին


Փաստաբանն ասում է, որ ներկա իշխանությունների պարագայում որևէ դատավոր չի կարող անկողմնակալ լինել, որ նախաքննությունն ամբողջությամբ իրականացել է բացառապես վարույթն իրականացնող մարմնի մշակած և կազմած սցենարով։ Նշենք, որ ՊՊԾ գունդը գրաված 14 մեղադրյալների գործով դատական վերջին նիստին փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ հայտարարելով, որ նա չի կարող այս գործով իրականացնել արդարադատություն։
«Ռադիոլուրը» փաստաբան Արայիկ Պապիկյանից ցանկացավ տեղեկանալ՝ եթե նրանք չեն վստահում Հայաստանի արդարադատությանն ու պնդում են, որ իշխանությունները դատավարական պրոցեսի ամբողջ ընթացքը վերցրել իրենց հսկողություն տակ, ապա ինչով են վստահ, որ նոր դատավորն արդար դատավարություն կանցկացնի։ Պարտավոր են դատարանում պաշտաճ իրավական ընթացակարգերով աշխատել՝ պատասխանում է փաստաբանը։ Ինչեւէ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբանների՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց։
Նշենք, որ փաստաբաններին զայրացրել էր, որ ամբաստանյալներին կրկին դատարան էր ուղեկցել ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը, որին նրանք մեղադրում են երկու շաբաթ առաջ դատարանի նկուղում այլ ոստիկանների հետ իրենց պաշտպանյալներին ծեծելու մեջ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այս դեպքով արդեն քրեական գործ է հարուցված և որ ինքը չի կարող ոստիկանին արգելել կատարել իր պարտականությունները: