Հասարակություն

Հայաստանը կարիք ունի հեղափոխության, բայց՝ ոչ ռազմական. ֆրանսահայ գործիչ

Ֆրանսիայի երկինքն այսօր ներկվեց պետական խորհրդանիշը համարվող երեք գույներով՝ կապույտ, սպիտակ, կարմիր: Գույներ, որոնք միասին ամփոփում եւ ամբողջացնում են միապետական կառավարումից անցումը հանրապետականի: Իսկ Ելիսեյան դաշտերում «Մարսելյեզի» հնչյունների ներքո անցնող ռազմական շքերթը ստիպում է ֆրանսիացիներին եւ ամբողջ աշխարհին տեսնել ոմանց համար ռազմական հեղաշրջում, ոմանց համար՝ հեղափոխություն ապրած եւ դրանից հետո քաղաքակրթության քարոզիչ դարձած ի ազդեցիկ երկրներից մեկի ուժը: Տոնակատարության պաշտոնական ծրագիրը տարիներ շարունակ չի փոխվում, այն նշանավորվում է մի շարք պարահանդեսներով` հրշեջների պարահանդես, մեծ պարահանդես, որն անցկացվում է հուլիսի 13-ին Թյուիլրի պալատի այգում։ Իսկ արդեն այսօր՝ Բաստիլի գրավման, կամ ինչպես պաշտոնապես է կոչվում Ֆրանիսիայի Ազգային օրը, տոնական զորահանդեսին մասնակցեցին 3.5 հազար զինծառայող:


Այս տարի նշվում է նաև Առաջին համաշխարհային պատերազմին Միացյալ Նահանգների մասնակցության 100-ամյակը: Այդ կապակցությամբ Ելիսեյան դաշտերով քայլերթով անցել են նաև ամերիկացի հետևակայիններն ու նավաստիները, իսկ օդային զորահանդեսին ռազմական ինքնաթիռները: Հանդիսավոր շքերթն այս տարի առաջին անգամ ընդունեց  Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը: Կոնկորդի հրապարակում` Հաղթական կամարի դիմաց, հավաքված ֆրանսիացիները ուրախությամբ են խոսում տոնի կարեւորության եւ խորհրդի մասին:

«Ես ամեն տարի այստեղ եմ գալիս, հետաքրքրությունը տոնի նկատմամբ եւ սերը չի մարում: Մեր զինվորների քայլերթը մշտապես հավասար, կտրուկ, հպարտանում եմ»: «Բանկը մեր հպարտւոյթունն է: Երեխայիս հետ եմ եկել այստեղ, ցանականում եմ, որ մանկահասակ տարիքից հայրենիքի նկատմամբ սերը վառ լինի»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի համար Ազգային տոնը մեծ եւ կարեւոր խորհուրդ ունի, այն նոր ուժի խորհրդանիշն է՝ ասում է: Ամրոցի գրավում, որի օգնությամբ կոտրվեցին մարդկանց մեջ արմատացած կարծրատիպերը՝ հինը փոխելու եւ պատմության նոր էջ բացելու դեպի ժամանակից աշխարհ գաղափարով:

Մուրադ Փափազյանը ռազմական հեղափոխությունների կողմնակից չէ, բայց մտքի հեղափոխության ջատագովն է, որի կարիքը, ըստ սփյուռաքահայ հասարակական գործչի, Հայաստանն ունի: Ինչո՞ւ՝ հարցին շարունակում է թվարկել այն բացերը, որոնք կան Հայաստանում:

Բայց մինչ այդ ընդգծում է. Սփյուռքը կդադարի գործելուց, եթե Հայաստանը գնա ընթացող ճանապարհով: Հարկավոր են երկկողմանի՝ ներգործուն ու ակտիվ ջանքերի միաձուլում, որի արդյունքում միայն հնարավոր կլինի ծաղկուն ապագայի տեսլականի իրագործմանը հասնել:

Հուլիսի 14-ը կամփոփվի Մարսյան դաշտում և Էյֆելյան աշտարակի մոտ կազմակերպվող հրավառություններով: Ի դեպ, մեկ ուշագրավ տեղեկություն, ֆրանսիացիների հարուստ բաժակաճառերի ցուցակում կա նաեւ բռնապետության խորհրդանիշի՝ Բաստիլի գրավման հետ զուգահեռվող մի միտք՝ «Հանուն Բաստիլի գրավման»:

Back to top button