Քաղաքական

Լևոն Մարտիրոսյանը՝ Կանադայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Կանադայում ՀՀ դեսպանն ազատվել է պաշտոնից:

Հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ ազատել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

ՀՀ նախագահի այլ հրամանագրով Կանադայում դեսպան է նշանակվել Լևոն Մարտիրոսյանը:

Հրամանգրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):

Back to top button