Հասարակություն

Ինչպես լրացնել զբոսաշրության ոլորտում առկա բացերը


Հայերը հյուրընկալ ազգն են, ջերմ են, իսկ Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է: Նման կարծիք ունեն մեր երկիր այցելող բոլոր զբոսաշրջիկները, երբ հարցնում ես՝ «առաջին անգա՞մ եք ՀՀ-ում», կամ «ի՞նչ բացահայտեցիք այս օրերի ընթացքում»: Վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստան է այցելել 1,5 միլիոն զբոսաշրջիկ: Մինչև 2017 թվականի մայիս այցելությունների թիվն աճել է մոտ 30 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը  հույս հայտնեց, որ մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան մինչև 2.5 միլիոն տուրիստ:

Առաջին  անգամ  Հայաստան եկող զբոսաշրջիկին հաստատ պետք կլինի տեղեկատվական ուղեցույց։ Որոշեցինք ռեպորտաժն սկսել հենց այդ կետից: Ստանձնելով զբոսաշրջիկի  դեր՝  այցելեցինք  առաջին պատահած գրախանութը։ Մի քանի գրախանութներ շրջելով՝ մեզ հետաքրքրող  գրքույկը չգտանք, այն գտանք ամենամեծ գրատանը, պարզվեց որ նման գրքույկներ միայն վերջերս են հայտնվել վաճառքում:

Գրքում անհրաժեշտ արտահայտության տեղեկություններն են. օդանավակայանից մինչեւ  Երևանի կենտրոն տաքսի ծառայությունների մոտավոր գները, զվարճանքի կենտրոնների ու համերգասրահների, թանգարանների գտնվելու վայրերը:

Զրուցեցինք  Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հետ՝ ինչու են նախընտրում իրենց հանգիստն անցկացնել հենց մեր երկրում: Հարցվածները նշում  էին, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է,  իսկ ուտելիքներն էլ՝ շատ համեղ:

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը  ասում է, որ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը այս պահին  երկու հիմնական անելիք ունի ՝ իրականացնել  թվային մարկետինգ, ուսումնասիրել դաշտում առկա բացերը։ Ասինքն՝ վերլուծություն պետք է  կատարի  խոցելի տեղերի, պակասությունների և առավելությունների մասին, ուսումնասիրի  թիրախային շուկաներն ու քայլեր ձեռնարկի միջազգային շուկայում մեզ  ներկայացնելու համար:

«Մեր խնդիրն է, որ մարդիկ ոչ թե գան և այստեղ ճանաչեն Հայաստանը, այլ մինչև գալը՝ իրենց տներում տեղեկանան՝ ինչ երկիր է Հայաստանը, ինչ զբոսաշրջային ուղղություններ կան, ում կարելի է դիմել և ինչ ծառայություններ ստանալ»,- նշեց բանախոսը:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այս տարի նախատեսում է մասնակցել Ռուսաստանում կայանալիք «Օտդիխ» ցուցահանդեսին։ Հայ տուրօպերատորները կներկայացնեն մեր երկրի տուրիստական հետաքրքրություն ունեցող օբյեկտները:

«Պետք է ամրապնդել զբոսաշրջիկի մոտիվացիան, թե ինչու նա պետք է տեսնի Գառնին, Գեղարդը կամ Զորաց քարերը: Որքան շատ պատճառներ և հիմքեր ստեղծենք, այնքան ավելի շատ զբոսաշրջիկները շահագրգռված կլինեն Հայաստան այցելել»:

Արա Խզմալյանը հիշեցրեց, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստան է այցելել 1.5 միլիոն զբոսաշրջիկ: Մինչև 2017 թվականի մայիս այցելությունների թիվն աճել է մոտ 30 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա հույս հայտնեց, որ մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան մինչև 2.5 միլիոն տուրիստ:

Կարդացեք նաև

Back to top button