Օրվա սնունդը պետք է հարուստ լինի վիտամիններով ու միկրոտարրերով


Ամերիկահայ բժիշկ, հանրային սննդի մասնագետ Քիմ Հեքիմյանը հանրապետությունում հետազոտում է մարդկանց սննդակարգն ու պարզում, թե ինչպես են սնվում նրանք, ինչ քանակությամբ անհրաժետ միկրոտարրեր են ընդունում օրվա ընթացքում: Ճիշտ սնվելը առողջության հիմնական գրավականներից մեկն է:
Երկու օր Արմավիրի մարզում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հրավիրած բժիշկների հետ միասին Քարակերտ և Մյասնիկյան գյուղերում սննդակարգի վերաբերյալ հետազոտություն էր անցկացնում հանրային սննդի մասնագետ, բժիշկ Քիմ Հեքիմյանը: Նա հետաքրքրվում է մարդկան տարիքով, քաշով, օրվա մեջ ընդունած սննդով: Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդի միջոցով մարդիկ բավարար քանակությամբ վիտամիններ ու միկրոտարրեր չեն ստանում: Բժիշկն ուշադրություն է դարձնում հատկապես վերարտադրողական տարիքի կանանց: «Միջին տարիքի՝ կանայք էին, հարցազրույցի միջոցով պարզում եմ օրվա մեջ ինչ են ուտում, քանի անգամ: Նրանց մոտ երկաթը, ֆոլաթթուն ու կալցիումը չի բավարարում, շատ քիչ է, մեր երկրում կաթնամթերք շատ կա, բայց քիչ են օգտագործում, օրական անհրաժեշտ է ընդունել 4 բաժակ մածուն կամ կաթ»:
Սննդի մեջ երկաթի, կալցիումի և ֆոլաթթվի պարունակությունը կանխում է մի շարք հիվանդություններ: Քիմ Հեքիմյանը կարևորում է հղիության սկզբում ընդունած միկոտարրերով սնունդը: «Ֆոլաթթուն կարևոր է հղիության սկզբում, իսկ ընթացքում կալցիում, երկաթ, տարբեր վիտամիններ: Երկաթի պակասությունից կարող է երեխայի մոտ անեմիա առաջանալ՝ ծնվելուց առաջին 6 ամսվա ընթացքում»:
Ամռանը մարդկանց սննդակարգում գերադասվում է միրգն ու բանջարեղենը: Երիտասարդ հղի կնոջից փորձեցի պարզել ստանում է անհրաժեշտ քանակի վիտամիններով ու միկրոտարրերով հարուստ սնունդ: Անի Թովմասյանը գերադասում է առավոտյան կաթ՝ թխվածքաբլիթով, իսկ աշխատանքի ընդմիջմանը՝ եփված բանջարեղեն և սալաթ, նախընտրւմ է թարմ մրգերի կոմպոտ, նաև՝ հատիկաընդեղենային սնունդ, մսեղենից նախապատվությունը տալիս է տավարի մսին և տնական հավի մսին:
Սովորաբար շատերն օրը սկսում են մի գավաթ սուրճով և չեն նախաճաշում: Լիլիթ Գրիգորյանը չի սրճում, քիչ է սնվում, օրվա ընթացքում մածունն ու թանը պարտադիր է:
Հանրային սննդի մասնագետ, բժիշկ Քիմ Հեքիմյանը օրվա սննդի ափսեն ձևավորում է այնպես, որը հարուստ լինի վիտամիններով ու միկրոտարրերով, բայց այն հասանելի չէ բոլորին: Մեկ օրվա սնդարար ափսեն մեկ հոգու համար,ըստ մասնագետի հաշվարկի, 2400 դրամ է: