ԿարևորՔաղաքական

Տեսանյութ. Ադրբեջանի հրետանին՝ բնակավայրին մոտ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել` հայտարարել է ԼՂՀ ՊՆ- ն այսօր տարածած հայտարարության մեջ։ «Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են»,- նշված է հայտարարության մեջ։ Արցախի պաշտպանության նախարարությունը իր կայքում տեղադրել է տեսանյութը, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը:

Հուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից սկսած հակառակորդը հարավային ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից:

Back to top button