Քաղաքական

Մոսկվան Բաքվից պահանջել է դադարեցնել խտրականությունը ծագումով հայ ՌԴ քաղաքացիների հանդեպ

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջում է դադարեցնել խտրականությունը հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

ԱԳՆ ներկայացուցիչների խոսքով՝ հայկական ազգանունով, անունով ու հայրանունով ռուսաստանցիները Բաքվի օդանավակայնում սովորականից ավելի երկար են պահվում, որից հետո իրենց հաշվին հետ են ուղարկում։

ԱԳՆ-ում նման պրակտիկան անվանել են «երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի»՝ հավելելով, որ ելնելով էթնիկ պատկանելությունից՝ տարեսկզբից ՌԴ 25 քաղաքացու թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան։

Կարդացեք նաև

Back to top button