Հասարակություն

Օրգանական ծիրանի փառատոն՝ Արմավիրի մարզում

Արմավիրի միազի Շենիկ գյուղում օրերս նշվել է  օրգանական ծիրանի փառատոնը: Հյուրերին դիմավորել են ազգագրական երգ ու պարով, կազմակերպել են հյուրասիրություն և օրգանական այգուց համտեսել անուշահամ ծիրանը: Օրգանական այգին մշակվում է կենսաբանական ծագմամբ պարարտանյութերով ու բուժանյութերով: Փառատոնի նպատակն է զարգացնել ու ընդլայնել օրգանական բնամթերքի արտադրությունը: Այս առումով արդեն առաջխաղացում կա: Արմավիրի մարզի շուրջ 15 մենատնտես միավորովել և ստեղծել են  օրգանական միրգ արտադրողների կոոպերատիվ

ղարանի հնչյունները հյուրերին հրավիրում էին  օրգանական այգի նշելու հայկական մրգի գեղեցկուհու՝ օրգանական ծիրանի փառատոնը: Այգում արգելված է մեքենաների մուտքը,  արտանետված գազը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մրգի որակի վրա: ,, Շեն,, բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերի մոնիտորինգի պատասխանատու Էմիլ Աբրահամյանը վերահսկում է օրգանական մրգի արտադրությունը, որի որակը  համապատասխանում է միջազգային չափանիշերին. ,,Ամեն ինչին պետք է հետևել, այսինքն պետք չէ քիմիական նյութեր օգտագործել, պետք է բնական հումքի վրա լինի, որպեսզի ապրանքի վրա դրվի բիոարտադրության մակնիշը,,:

Շենիկի օրգանական այգին 10 տարվա պատմություն ունի: Ընդհանուր տարածքը 38 հա է, որից 21 հա ծիրան, մնացածը խնձոր, սալոր, դեղձ և խաղող:  Կանաչ պիտակ ունեցող բնամթերքն աշխարհում ավելի բարձր գին ունի, սակայն մեզ մոտ այն դեռ վաճառվում է գրեթե նույն գնով ինչ, թունաքիմիկատներով ու քիմիական պարարտանյութերով աճեցրած բերքը:  ,, Ծիրանի այգի,, ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Մխիթարյանը նշեց, որ հիմնական շուկան Մոսկվան, բայց, ցավոք սրտի, վաօառվում է ավանդական աճեցրած ծիրանի գնով:

Հայաստանում օրգանական մրգի հիմնական սպառողը բնական հյութերի արտադրությամբ զբաղվող վերամշակող 2 ձեռնարկություն է, որոնք համեմատաբար ավելի բարձր գներով են գնում արտադրողից:

Անդրանիկ Մխիթարյանն նշեց, որ օրգանական մրգի պահանջարկն աստիճանաբար ավելանում է հատկապես չրագործության բնագավառումառանձնացնելով սալորը: Արևային չրանոցներում չորացվող օրգանական միրգը բարձր արժեք ունի հատկապես Եվրոպայում:

Օրգանական արտադրության ծիրանն  իր տեսքով ու բերքատվությամբ զիջում է ավանդական մշակվող ծիրանին, սակայն որակական հատկանիշով՝ անգերազանցելի է:

Օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով մրգատու այգիներ ունեցող 15 այգետեր միավորվել և այս տարվա ապրիլ ամսից  ստեղծել են  ,,Օրգանական միրգ արտադրողներ,, կոոպերատիվը: Կոոպերատիվի նախագահ Սարգիս Սարգսյանը տեղեկացրեց, ոևր իրենց օժանդակում է ,,Ծիրանի այգի, ՍՊԸ-ն:

Նորաստեղծ կոոպերատիվի անդամները դեռևս օրգանական մթերքի արտադրության անցումային փուլում են: Կոոպերատիվի անդամ Սիմոն Ասատրյանը, որպես երկարատև պտղաբույծ նշեց, որ աշխարհի շատ զարգացած երկրներ անցել են օրգանական մթերքի արտադրությանը, որ ապագա ունի նաև Հայաստանում:

Օրգանական ծիրանի փառատոնը սկսվում է սրբազան հոր, տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի օրհնությամբ ու աղոթքով, որպեսզի բերքն առատ լինի, հայն էլ ամուր կանգնի իր հողի վրա ու տեր լինի ամենին:

Օրգանական ծիրանի փառատոնը կազմակերպվել էր Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունն ու համաֆինանսավորում Անստրիայի զարգացման գործակալությունը: Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը շնորհավորեց բոլորին լավ բերք ստանալու կապակցությամբ և ողջունեց նրանց համատեղ աշխատանքը:

Փառատոնին ներկա գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը կարևորեց  նախարարության հետ իրականացվող այս ծագիրը, որը խթանում է էկոլոգիապես առողջ սննդի արտադրությունը:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության  նախաձեռնություն ծրագիր հայ ֆերմերների համար կարող է  ճանապարհներ  հարթել դեպի  միջազգային օրգանական շուկա:

 

Back to top button