2017 թ. հունվարից փոփոխություններ են կատարվել հաշմանդամության տրամադրման կարգում: Սա՝ ոլորտի բարեփոխումների համատեքստում: Արդյունքում՝ այս տարվա անցած հինգ ամիսների ընթացքում նախկինում հաշմանդամության երրորդ կարգ ստացածների շուրջ 25 տոկոսը զրկվել է հաշմանդամության կարգից: Նրանցից 695- ը բողոքարկել է ԲՍՓ հանձնաժողովների որոշումները, և միայն 8 շահառուի դեպքում է կարգը վերականգնվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանի փոխանցմամբ՝ այժմ հաշմանդամություն է սահմանվում այն դեպքում, երբ անձը ունի վնասված, խեղում, հիվանդություն, որը տևական բուժման արդյունքում հանգեցրել է օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարման և կենսագործունեության սահմանափակման: Տարանջատվել են հաշմանդամություն և հիվանդություն ունեցող քաղաքացիները: Այժմ վերջիններիս համար վերականգնողական անհատական ծրագիր է մշակվում: