ԿարևորՔաղաքական

Հուլիսին հնարավոր է Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենա. Նալբանդյան

տեղադրված 13.32
լրացված 16.41

Հուլիս ամսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարների հանդիպում տեղի ունենա։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ  լրագրողների հարցին։

Այսօր ավելի վաղ, Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցին, թե ինչ է արվում Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ, ասել է, որ հարցի պատասխանը նշված է Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակում պահվող բոլոր բանակցային փաստաթղթերում:

«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա հստակ ֆիքսված է, և առանց դրա՝ որևէ պայմանագիր չի կնքվի: Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց Արցախի»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Back to top button