ԿարևորՀասարակություն
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց (լուսանկարներ)


տեղադրված 12.28-ին
լրացված 16.45-ին
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Սասնա Ծռեր»-ից 14-ի գործով երրորդ դատական նիստը: Մեկ ժամից ավելի լարված իրավիճակ ինչպես նիստերի դահլիճում, այնպես էլ դահլիճից դուրս՝ դատարանին հարող տարածքում: Ոստիկանական ուժերն ու կարգադրիչները ուժեղացված հսկողություն էին իրականացնում, ինչն էլ հանգեցրել է վիճաբանության: Արդյունքում՝ մեկ քաղաքացի դատարանի մոտից բերման է ենթարկվել: