Քաղաքական

ԵԽԽՎ-ը ընդունեց Ագրամունտին ճանապարհելու բանաձևը

Աղավնի Հարությունյան
«Ռադիոլուր»-ի համար

«Խորհրդարանական վեհաժողովում հաշվետվողականության սկզբունքի ճանաչումն ու իրականացումը» զեկույցը, որ ներկայացրեց հեղինակ Լիլիան Մարի Պասքիեն, քննարկվեց շատ արագ, այդուհետև մի շարք ելույթներից հետո պարզ դարձավ, որ զեկույցի հիման վրա ներկայացված բանաձևի նախագծում փոփոխություններ կատարելու բոլոր առաջարկները հանվել են:

Քվեարկեցին և 154 կողմ, 30 դեմ, 13 ձեռնպահ արդյունքով բանաձևն ընդունվեց:

Հիշեցնենք, որ բանաձևի 6-րդ կետն ասում է, որ բանաձևը ուժի մեջ է մտնում ընդունման պահից, և որ բանաձևի դրույթները վերաբերում են նաև ԵԽԽՎ ներկայիս նախագահին և փոխնախագահներին, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներին և փոխնախագահներին:

Ռադիոլուրի 15.00-ի թողարկումից հատված

Back to top button