Հասարակություն

Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի դատավճիռը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է դատավճիռը, համաձայն որի՝ Արարատ Խանդոյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվեց մեղավոր:

 

Back to top button