ԿարևորՀասարակություն

Ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից ութը տեղափոխվում են Երևան

լրացվել է ժամը 15։14- ին

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից 8-ը «Մուրացան» հոսպիտալում են, բուժստուգում են անցնում։ Նախնական տվյալներով՝ նրանցից երկուսի վիճակը միջինից ծանր է։

+++

տեղադրվել է ժամը 13։26- ին

Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից 8-ը տեղափոխվում են Երևան, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնում է, որ մյուսների վիճակը բավարար է։ Հոսպիտալացվել էր 12 պայմանագրային զինծառայող:

Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան այսօր առավոտյան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Back to top button