ԿարևորՔաղաքական

Պետդեպը մտահոգված է ԼՂ-ում հրադադարի վերջին խախտումներով

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով, որոնք անցած շաբաթ ԼՂ շփման գծում հանգեցրել են բազմաթիվ զոհերի՝ նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել էսկալացիայից և խրախուսել շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների անհապաղ դիտարկումը։ ԱՄՆ-ն կշարունակի ինտենսիվորեն համագործակցել կողմերի հետ։ Մեր բազմամյա քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Back to top button