Քաղաքական

Համայնքապետ. Դովեղում Զավեն Կարապետյան անունով գյուղացի չկա


ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղում Զավեն Կարապետյան անուն, ազգանունով բնակիչ չկա: Այս մասին «Ռադիոլուր»-ին հայտնել է համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական բանակում նման զինծառայող չկա:

Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն իբր «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է, եկել էր առաջնագիծ՝ ադրբեջանցիներ սպանելու համար:

Back to top button