Հասարակություն
Հայալեզու ատլասը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 37.500 դոլարով


Նյու Յորքի Swann Galleries աճուրդի կենտրոնում աշխարհի հայալեզու ատլասը վաճառվել է $37 500, հաղորդում է Fine Books Magazine -ը՝ նշելով, որ ատլասը վաճառվել է նախնական արժեքից հինգ անգամ ավելի թանկ:
Ատլասը 1849 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում ստեղծել է Հովհաննես Ամիրա Դադյանը՝ նպատակ ունենալով Արևմուտքի գիտելիքները փոխանցել իր երկրին:
Ատլասում կան ձեռագործ տասը գունավոր քարտեզներ, այդ թվում և արեգակնային համակարգը պատկերող քարտեզ: Դրանք բոլորը տպագրվել են Փարիզում: