

Դատավոր Արթուր Գաբրիելյանն այդպես էլ նիստը չբացելով` հետաձգեց այն: Կողմերի համար պարզ չդարձավ, թե ինչ պատճառով է նիստը հետաձգվում: Նիստի ավարտին Պավլիկ Մանուկյանից հարցրինք` ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նա ասած. «Ո՞նց կարող եմ ընդունել այս շինծու մեղադրանքը»:
Նշենք, որ դատարանը լեփ-լեցուն էր «Սասնա ծռերի» համակիրներով ու հարազատներով, դատարանը սաստում է՝ եթե չլռեք, նիստը կհետաձգեմ: Ի պատասխան դատարանի հայտարարությանը՝ «Միայնակ գալը»՝ Արայիկ Խանդոյանը հակադարձեց:
Խանդոյանի այս հակադարձումից հետո ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը ոտքի կանգնեց ու սկսեց կրկնել՝ ժողովրդի ձայնը չեք կարող լռեցնել: Ոստիկանները սաստեցին նրան ու նստեցրին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 21-ին: