Քաղաքական
Նալբանդյանը դատապարտել է Թեհրանի ահաբեկչությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապատել է Թեհրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասված է նախարար Նալբանդյանի՝ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։