Հասարակություն

Սերժ Սարգսյանը ՀՌԱՀ անդամներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել`

Վլադիմիր Օհանյանին՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի,

Դավիթ Ամալյանին՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի»:

Back to top button