
ՀՀ արտգործնախարարությունն այս պահին ճշտում է՝ արդյոք այսօր գիշերն Իրանի Շիրազ քաղաքի առևտրի կենտրոներից մեկում պայթյունի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր տուժել են, թե ոչ։ Panorama.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Դեսպանությունից հարցում ենք կատարել, բայց դեռ պատասխան չկա»,- ասաց նա։
Այսօր՝ տեղի ժամանակով 01։00-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Շիրազ քաղաքում։ Նախնական տվյալներով 37 մարդ է տուժել։ Նրանցից 15-ը հիվանդանոց են տեղափոխվել։
Պայթյունի պատճառն անհայտ է։ Նախնական տվյալներով՝ պատճառ կարող էր հանդիսանալ գազի արտահոսքը։




