

Այսօր ՀՀ կառավարության նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Կատարի Պետության քաղաքացիների՝ Հայաստան առանց մուտքի վիզայի մուտք գործելու վերաբերյալ նախագիծը, որը Հայաստանի մուտքի ազատականացման ընդհանուր քաղաքականության համատեքստում է: «Որոշման ընդունումը ինչպես կնպաստի զբոսաշրջության խթանմանը, այնպես էլ հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,- ասաց Քոչարյանը և նշեց, որ Կատարի քաղաքացիների համար հունիսի 10-ից կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընդհանրապես զբոսաշրջության կոմիտեից ցանկ ունե՞նք, թե իրենց պատկերացմամբ, որ երկրների հետ է վիզաների արտոնյալ ռեժմիմը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի: Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ հիմա քննարկվում է ևս մի շարք երկրների հետ ազատականացման խնդիրը:




