ԿարևորՔաղաքական

Դատախազների ու քննիչների թոշակների խնդրահարույց նախագիծն ընդուվեց


Ազգային ժողովն ավարտել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթի աշխատանքը: Պատգամավորներն այսօր կարճ են աշխատել. երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել են երեկ քննարկված բոլոր, այդ թվում խնրահարույց որակված  նախագծերը:  Արտահերթի երկրորդ օրը նորմուտի օր է եղել Ծառուկյան դաշինքի 3 պատգամավորի համար:  Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նորա Առուստամյանն այսօր առաջին անգամ զբաղեցրել են իրենց պատգամավորական աթոռները ու օրեսդիրում իրենց աշխատանքը սկսել՝  պատգամավորական երդման տեքստ ընթերցելով: Նրանք փոխարինում են «Ծառուկյան» դաշինքի՝ ինքնաբացարկ ներկայացրած  3 պատգամավորներին՝ Խաչիկ Մանուկյանին, Հարություն Ղարագյոզյանին և Արտյոմ Ծառուկյանին:

«Ծառուկյան դաշինք» խմբակցության կազմը համալրած երեք նոր պատգամավորներն էլ խորհրդարան են գալիս որպես տարածքային թեկնածուներ: Նրանք փոխարինում են առաջին, երորրդ  և յոթերորդ  ընտրատարծքներից ընտրված, բայց հետո ինքնաբացարկ հայնտնած Խաչիկ Մանուկյանին, Հարություն Ղարագյոզյանին և Արտյոմ Ծառուկյանին: Նրանց մանդատներն արդեն Գևորգ Պետրոսյանինը, Հակոբ Նազարյանինը և Նորա Առուստամյանինն են: Այս երեք անուններից հանրությանն առավել ծանոթը Գևորգ Պետրոսյանն է, քանի որ զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Մյուսներն ավելի անծանոթ են: Հայտնի է միայն, որ Նորա Առուստամյանն արդեն խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է: 26-ամյա օրենսդիրը նաև Ծառուկյան դաշինքի 8-րդ կին պատգամավորն է: Նորաթուխ օրենսդիրներն այսօր երդվեցին ու խոստացան:

Դատախազների ու քննիչների կենսաթոշակներին վերաբերող նախագծի՝ երեկ սկսված բուռն քննարկումը շարունակվեց այսօր էլ, մինչև քվեարկության պահը: Նախագիծն ի դեպ ընդամենը մեկ նախադասությամբ ձևակերպված փոփոխություն է առաջարկում, այն է՝ 2014-ին ընդունված օրենքի 9-րդ հոդվածից հանել «մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը» բառերը: Սա, կառավարության  հիմնավորմամբ,  թույլ կտա իրավական համակարգում 20 տարվա  մասնագիտական ստաժ ունեցողների որոշակի խմբին հուլիսի 1-ից հետո էլ օգտվել այն արտոնությունից, որը սահմանվել է է 2014-ին, իսկ հայեցակարգային առումով ներդրվել է ավելի վաղ՝ 2007-ից:  Սկզբնական փուլում կենսաթոշակային արտոնությունը վերաբերել է միայն դատավորներին, հետո արդեն  դատախազներն ու քննիչներն: Այն, որ արտոնությունը նոր չէ, խորհրդարանական մեծամասնությունը  մի քանի անգամ ու տարբեր ձևակերպումներով հիշեցրեց:

« Այս օրենքով ոչ մեկին արտոնություն չի տրվում: գործող արտոնության ժ-ամկետը երկարաձգվում է: Համակարգային դրսևորում խնդիր էլ չկա, օրենքը վերաբերում է և քննիչներին, և դատախազներին»:

Գևորգ Կոստանյանը այս դիտարկմամբ արձագանքեց նաև ընդդիմադիրների այն քննադատությանը, թե անձերով պայմանավորված այս կամ այն համակարգը մտնում կամ դուրս է գալիս արտոնությունների դաշտից: Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանն էլ փորձեց բացատրել, թե   ինչից է գալիս խառնաշփոթը, նաև ընդդիմադիրներին խորհուրդ տվեց:

«Դուք շատ ու քիչ մի ասեք, մի ասեք կա 40 հազար կամ 400 հազար: Դուք պատգամավոր եք ու նախագիծ ներկայացրեք, որով 40 հազարը դառնա 400 հազար: Դուք դրա համար եք»:

Հայտնի չէ, թե ինչպիսին կլինի կառավարության վերաբերմունքը , եթե ընդդիմադիր ուժերը մյուս կենսաթոշակները դատախազների, դատավորների կամ քննիչների դրույքաչափերին հավասարացնող առաջարկ անեն, բայց Ծառուկյան դաշինքը նման փորձ անելու է: Նախրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հակառակ առաջարկն անելու են՝  առաջարկելու են վերանայել բարձր կենսաթոշակի արդյունավետությունը:

Ի դեպ, դատախազների կենսաթոշակների արտոնությունը երկարաձգելով պետությունը մեկ այլ կարևոր  հարց էլ է լուծում: Նախագծի հիմնավորման մեջ կառավարությունը նշում է, որ  այն դատախազներն ու քննիչները,  որոնք դեռևս աշխատում են համակարգում , բայց  20-ամյա ստաժ ունեն, հարկադրված  2017-ի հուլիսի 1-ից առաջ պաշտոնից ազատվելու դիմումներ են ներկայկացնում ՝ արտոնությունը  չկորցնելու համար: Նրանց բոլորի անցումը թոշակի  պետության համար բավական թանկ հաճույք կլինի: Հաշվարկելով, թե քանի դատախազ ու քննիչ կարող է օգտվել այդ հնարավորությունից, կառավարությունը հաշվել է, որ դատախազության համակարգի համար այդ բեռը 296, իսկ քննչականի համար  55 մլն դրամ կկազմի:

Նախագիծն ի դեպ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց քվերակության երկրորդ փորձից հետո՝  ձայների 61 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեմ էին:

Ընդունվեց նաև կառավարության կառուցվածքում փոփոխություն առաջարկող նախագիծը: Ելքը երեկ առաջարկել էր նախարարությունների թիվը դարձնել 15՝ կառավարության աշխատակազմի պարտականությունները վերապահելով փոխվարչապետին և որոշ նախարարություններ միավորելով: Մեծամասնության հիմնավորմամբ՝ առաջարկը մեծ փոփոխություններ է ենթադրում, բայց հետագայում քննարկելի է:

Փոխարենը կառավարությունն ընդունելի էր համարել Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին վերաբերող Ելքի առաջարկը, թվային հեռարձակմանն անցում ապահովող փաթեթն ընդունվեց 93 կողմ ձայնով, առանց դեմերի:

2017թ.-ի հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը եւ դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են, ինչպես նաեւ ՀՀ-ի ամբողջ տարածքում այդ թվում սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով՝ անհրաժեշտ է ռադիոհեռարձակման նոր մրցույթներ հայտարարել՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների:

Back to top button