Հասարակություն

Լոռու մարզում 3 երեխա թունավորվել է սնկից

Մայիսի 29-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2004 թ. ծնված Միլենա Խ.-ն, 2006 թ. ծնված Գրիգորի Խ.-ն և 2013 թ. ծնված Սարգիս Խ.-ն: Ոստիկանության կայքը հայտնում է, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, իրենց տանը սունկ ուտելու հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Back to top button