Սպորտ
Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթե մեդալ են նվաճել Մադրիդի «Գրան Պրի»-ում
Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը: Ջրացատկորդներն այժմ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: