Քաղաքական
ԱՄՆ-ը հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Թրամփ


ԱՄՆ-ը վճռականապես աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասված է Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իլհամ Ալիևին ուղարկված նամակում, հայտնում է rusarminfo.ru-ն:
«Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերը: Մեր ընդհանուր ջանքերը ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին և գլոբալ անվտանգության ամրացմանը: Մենք Ադրբեջանի ժողովրդի կողքին ենք, հավատարիմ ենք հարաբերությունների ամրապնդմանը անվտանգության, տնտեսական համագործակցության և ժողովրդավարական սկզբունքների ոլորտում»,- ասված է Թրամփի նամակում:
Նամակի վերջում նշվում է, որ «ԱՄՆ-ը նաև վճռականորեն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»: