«Ավրորայի» հավակնորդները Հայաստանում են
հատված Ռադիոլուրի 18.00 եթերից
Երկու օրից տեղի կունենա «Ավրորա» մրցանակաբաշխությունը և պարզ կդառնա, թե ով է այս տարվա հաղթողը: Մինչ այս, սակայն, մրցանակակիրները Երևանում են ու պատմում են իրենց գործունեության մասին, պատասխանում ուսանողների հարցերին:
Հավակնորդները 5-ն են Թոմ Քաթինան, ով «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ է Հարավային Սուդանում, Նուբայի լեռներում, որտեղ միշտ մոլեգնում է պատերազմը: Իր հիվանդանոցն ունի 445 մահճակալ, բուժում են բոլորին, թե փոքրերին, և թե մեծերին: Իր հիվանդանոցը միակն է ուր կիսարյան վիրահատություն է արվում: Կանանց ավելի քան 95 տոկոսը ծննդաբերում են տներում ու այդ իսկ պատճառով մայրական մահացությունը մեծ թիվ է կազմում:
—Որտեղից եք վերցնում այն ուժը, որը առաջ է մղում Ձեզ անելու մարդասիրական այս աշխատանքը, ուսանողների այս հարցին Թոմ Քաթինան պատասխանեց, որ ուժ ստանում է Աստծուց: «Հիսուսն ասում է սիրեք Ձեր քույրերին ու եղբայրներին, ու ես դա բառացի եմ հասկանում»,- ասաց նա: «Ուժը գալիս է Աստծուց, ես օրական 500 հիվանդի եմ ընունում ու վիրահատում ու երբևէ ձանձրալի օր չեմ ունեցել»,- ասաց Քաթինան:
Սոմալիում «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր Ֆաթուն Ադան իր դստեր Իլվադ Էլմանի հետ միասին օգնություն է տրմադրում Սոմալիում բռնաբարված կանանց:
Աղվանստանի Նուռ կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար Ջամիլա Աֆղանին կարևորում է կրթությունը: Իր հաշմ,անդամության պատճառով իրավունք է ունեցել դպրոց գնալ: Իր ընտանիքում միակ կրթված զավակն է: Նա աշխատում է իմամների հետ ու փորձում բացատրել, որ կանայք չպետք է ապրեն տղամարդու գերիշխանության տակ: Կինը նույնպես կրթություն ստանալու իրավունք ունի: Նրան դժվար է հաջողվում այս միտքը տեղ հասցնել իմամներին:
Կոնգոյում Գինեկոլոգ-վիրաբույժ և Փանզի հիվանդանոցի հիմնադիր է Դենիս Մուկ Վեգեն, ով հաջորդ մրցանակի հավակնորդն է: Նա քահանայի զավակ է, հետևել է հոր աշխատանքին ու որոշել մանկաբույժ դառնալ, սակայն Կոնգոյում ականատես է եղել կանանց նկատմամբ սարսափելի դեպքերի, ու ձեռնամուխ եղել նրանց վիրահատության ու փրկության գործին: Նա, իհարկե, սարսափելի պատմություններ էր պատմում:
Հաջորդ հավակնորդը ՝ Սիրիայի Մադայայի դաշտային հիվանդանոցի հիմնադիր Մուհամադ Դարվին է, ով ցավոք չէր կարողացել գալ Հայաստան, փաստաթղթերի հետ կապված խնդրի պատճառով:
Երևանում է այս օրերին նաև «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ով ստացած մրցանակի ազդեցության մասին հարցին պատասխանելով՝ շեշտեց, որ հեռավոր Բուրունդիում հարցնում են ու հիշատակում ցեղասպանությունը:
«Դուս ստեղծել եք դրախտ, ստեղծել եք սիրո արժանապատվության միջավայր»: