Համբարձման տոնը՝ Արմավիրում
Համբարձման տոնի սուրբ պատարագից հետո այսօր Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոցի «Սուբ Մարիամ Աստվածածին» կիրակնօրյա վարժարանի սաները ներկայացրել է տոնի ժողովրդական մասը:
Սուրբ Հարության տոնից 40 օր հետո Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այսօր Առավոտյան Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ:
Այս տոնը նաև ժողովրդական ծագում ունի, որը վկայակոչում է բնության ծառ ու ծաղկի զարթոնքը, բեղունությունը: Արմավիրի սուբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցված պատարագից հետո Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոցի <<Սուբ Մարիամ Աստվածածին>> կիրակնօրյա վարժարանի սաները ցուցադրել է համբարձման տոնի ժողովրդական ծիսակարգը:
Համբարձման երգերը երգելով, ծաղկեփնջեր կապելով, յոթ աղբյուրից ջուր առնելով և անձնական իրերը ջրի մեջ գցելով աղջիկները այն թողել են աստղազարդ երկնքի տակ , իսկ առավոտյան վիճակ հանել:
Ջանգյուլումի տոնը երեխաների ամենասիրելի տոներից մեկն է: Տիկին Ելիզավետան վերհիշում էիր մանկության տարիներին համբարձման տոնակատարությունը,երբ
Երգերն ավելի շատ են եղել, յուրաքանչյուր դուռ թակելիս ավելի երկար են գովաբանություն արել, մայիսյան վարդերի փնջերը ջանգյուլումի գովաբանությունից հետո փոխարինել են հացով, ձվով, նպարեղենով, յուղով ու դրամով: Հիմա էլ երեխաները հարսի շոր են հագնում, ծաղկեպսակները գլխներին ջանգյուլում են ասում, սակայն երգերի բառերն են կրճատվել ու մոռացվել, պարզապես ծեսն են պահվել: