Քաղաքական
ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատ ստանալու շուրջ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշակում է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատի ձևակերպման գործնական հարցերը: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն ունի սեփական խաղաղապահ պոտենցիալը (ավելի քան 3,5 հազար մարդ)՝ նախատեսված ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով երրորդ երկրների տարածքում խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման համար:
«Այժմ ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք խաղաղության պահպանմանն ուղղված ՄԱԿ-ի առաքելություններին ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի մասնակցության իրավական ձևակերպման հետ կապված գործնական հարցերը»,- ասել է Յուրի Խաչատուրովը: