Քաղաքական
Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ


արդյունքներով մամուլի հայտարարության սկզբում ցավակցություն է հայտնել
Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ: ԱԳ նախարարը
մասնավորապես նշել է.
«Նախ և առաջ, կցանկանայի կրկնել, ինչ ասացի Հայաստան-Եվրոպական Միություն
համագործակցության խորհրդի հանդիպման սկզբում. մենք խստորեն դատապարտում
ենք Մանչեսթերում տեղի ունեցածը՝ անմեղ մարդկանց դեմ հարձակումը: Մեր
մտքերն ու կարեկցանքն ենք արտահայտում այս սարսափելի հարձակման զոհերի և
դրանից տուժածների հարազատներին: Ցանկանում եմ նաև մեր համերաշխությունը
հայտնել Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին»: