Ովքեր են խոստանում լինել ակտիվ, ովքեր՝ ընդդիմադիր. ԱԺ 6-րդ գումարում
Մինչ նիստերի դահլիճում էին նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ընդդիմադիր «Ելք» դաշինքը բացակայում էր նիստերի դահլիճից։ Դաշինքի պատգամավորները սակայն շենքում էին, խմբակցությունում նիստ էին գումարել: Իսկ երբ ԱԺ նիստերի դահլիճից հեռացավ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը` «Ելք»-ը մուտք գործեց դահլիճ։
Միջանցքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոյկոտել են նիստը, քանի որ վերջին երկու ընտրություններին համատարած ընտրակաշառքներ են բաժանել, պատկան մարմինները անգործության են մատնվել, իսկ այդ վիճակի պատասխանատուն, մեծ հաշվով, երկրի նախագահն է եղել:
Սակայն այս ամենը աննկատ չմնաց ՀՀԿ տեսադաշտից ու գնահատական էլ չուշացավ։ Այն տվեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Հիվանդությունների թեման շարունակելով՝ ասենք, որ հաջորդ գնահատականը հնչեց մեկ այլ բժշկի կողմից` ԱԺ արդեն նորընտիր նախագահ Արա Բաբլոյանի: Նախ ասաց, որ իր համար անակնկալ էր ԱԺ նախագահի պաշտոնում հայտնվելը։ Խոստացավ, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է ամոթանք տալ այն պատգամավորներին, ովքեր շատ կբացակայեն ու կեղծ տեղեկանք կբերեն, ասաց նաև՝ գիտի ում հետ եւ ինչպես է աշխատելու, մասնավորապես՝ անհնազանդ ու «չարաճճի» պատգամավորների հետ:
Իսկ ինչ էր կատարվում« Ծառուկյան» դաշինքում: Ի վերջո՝ ի՞նչ հանգուցալուծում ստացավ այն պատգամավորների ճակատագիրը, ովքեր ինքնաբացարկի դիմումները հետ էին վերցրել ու պատգամավորի մանդատ ստացել։ Խաչիկ Մանուկյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նա այսօր բացակայում էր հենց առաջին նիստից: Մեկ այլ պատգամավոր՝ Նապոլեոն Ազիզյանը եթե երեկ ասում էր, որ պատրաստ է մանդատը վայր դնել, ապա այսօր փոխել է մտայնությունը:
Մանդատից չի հրաժարվելու նաև Արարատ Զուրաբյանը, բացում է չակերտները, ասում, որ չի ցանկացել գալ խորհրդարան, Գագիկ Ծառուկյանն է ասել` արի. Հետևաբար՝ ինքը խաղի կանոնները չի խախտել:
Ի վերջո՝ ով էր խախտել քաղաքական խաղի կանոնները, ով էր բզբզել «Ծառուկյան» դաշինքը, ինչպես նախորդ օրը հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը, ով էր խարխլում դաշինքի կուռ հիմքերը:
Ծառուկյանը միջանցք դուրս եկավ նախագահի ելույթի ավարտից հետ։ Մինչ այս՝ նա Սերժ Սարգսյանի երկարատեւ ելույթից հետո ոտքի կանգնեց, ձեռքերը վեր բարձրացրեց, մեջքը մի լավ ճկեց, նստեց ու մի փոքր հետո դուրս եկավ: Ասաց, որ եթե կոալիցիայի մաս չի կազմում, ուրեմն ընդդիմություն է, բայց ժողովուրդն իրենից շատ ակնակալիք չպետք է ունենա, քանի որ 51 տոկոսը ձայնը տվել է ՀՀԿ –ին:
Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք պատրաստվում է նախկինի պես պասիվ պատգամավորի դերում լինել. 5- րդ գումարման ամենաշատ բացակայած պատգամավոր Գագիկ Ծառուկյանը շատ զարմացավ՝ «բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել»,- ասաց։
Նկատենք, որ այս հարցը զարմացնում էր մի շարք պատգամավորների` պատգամավորներ, ովքեր եղել են նախորդ գումարման Ազգային ժողովում ու որևէ օրինաստեղծ գործունեություն չեն ծավալել։ Լոռու մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Արկադի Համբարձումյանը հարցը լսելուն պես զարմացավ, ավելին՝ սկսեց հարցնել, թե ո՞վ է ձեզ պատվիրել նման հարցեր տալ:
Իսկ ահա ակտիվ պատգամավոր խոստանում է դառնալ ՀՀԿ-ից ԲՀԿ անցած Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա արդեն իրեն պատկերացնում է ընդդիմադիր պատգամավոր դերում:
Այսօր Գրիգոր Տաթեւացին միջնադարյան միակ հեղինակը չէր, որ հիշատակում էր Վարդան Ղուկասյանը։ Նա այսօր ավելի շատ՝ գուցե Աստվածաշնչից էլ շատ, մեջբերումներ արեց Գրիգոր Նարեկացուց։