ԿարևորՔաղաքական

ԱԺ փոխնախագահներն ընտրվեցին


Խորհրդարանը շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքը: Նիստն այսօր մեկնարկել ու ընդմիջվել  է ԱԺ փոխնախագահների ընտրությունը կազմակերպելու համար: Թեկնածությունների հարցը քննարկվել էր երեկ, այսօր կազմակերպվել  է փակ գաղտնի քվերակությունը: ԱԺ 3 փոխնախագահների թեկնածուներն են  ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը:

Այժմ ընթանում է քվեարկությունը, իսկ մինչ այդ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը:

ԱԺ նիստի մեկնարկին հանրապետական  պատգամավոր Էդուարդ Շարմազանովն է հիշեցրել, որ մայիսի 19-ը հույների ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է, իսկ  Հայաստանի խորհրդարանն ընդունել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը:

«Եվս մեկ անգամ դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը՝ Շարմազանովը կոչ արեց պատգամավորներին մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույսների զոհերի հիշատակը»:

Հանրապետական խմբակցության  պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը՝ արձանագրելով «պատմական» փաստը. առաջին անգամ համանախագահները ստիպված են եղել մատնանշել, որ շփման գծում իրավիճակի սրման նախաձեռնողը Ադրբեջանն է:

«Սա, ըստ էության ՄԽ կողմից ստիպված քայլ է ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններից՝  կապված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ: Կարծում եմ՝ այս հայտարարությունը պետք է ողջունել»:

Back to top button