Հասարակություն
Մայիսի 18-ը Լաչինի ազատագրման օրն է


1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը: Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին «Կյանքի ճանապարհ»: Ներկայացնելով մանրամասներ Լաչինի գործողությունից՝ Հետախույզ վետերանների միություն հկ նախագահ Սուրեն Կարապետյանը նշել է, որ այն հնարավոր է դարձել բացառապես կամավորական ջոկատների ջանքերով: