Հերթական նիստը՝ կառավարության հրաժարականից ժամեր անց


Հրաժարականից ժամեր անց կառավարությունն իր նիստն է ացնկացնում: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստի սկզբում որևէ ձևով չանդրադարձավ կառավարության գործունեությանը, հրաժարականին կամ ընդհանրապես օրվա թեմային:
Փոխարենը՝ նրա առաջին հանձնարարականը դեղերի հասանելիության մասին էր: Կարեն Կարապետյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ անգամ խոշոր բնակավայրերում շուրջօրյա դեղատների պակաս է նկատվում: Սա խնդիր է և ՀՀ քաղաքացիների, և զբոսաշրջիկների համար:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը մեկ ամսում կուսումնասիրի ու կպարզի՝ կան արդյո՞ք 24 ժամ աշխատող դեղատներ, թե՞ ոչ: «Իրականում բոլոր բնակավայրերում պետք է ուշադրություն դարձնել: Սակայն, խնդիրը Ծաղկաձորում է առաջացել: Այստեղ որևէ տեղ չկա, որ մարդիկ դիմեն, եթե ինչ որ բան պատահի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
«Իմիջայլոց, ոչ թե իմիջայլով, այլ շնորհավորում ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սատարելու ենք, որ Երևանն ավելի լավը դառնա»,- խոստացավ Կարեն Կարապետյանն ու նկատեց՝ «ժամանակավոր կառավարություն է, դրա համար վրիպումներ ենք թույլ տալիս»: