Ոչ կանոնադրային հարաբերություներ՝ Զինված ուժերում. ՊՆ հրամանատարությունը պայքարում է դրա դեմ


Նախորդ շաբաթ զինծառայողների կողմից արձանագրված միջադեպերին անդրադառնալով` ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը նշել էր . «Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակիցներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ»: Նախարարը հորդորել էր` ասելով, որ «անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ, կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ» : «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որքան հաճախ են զինծառայողները դիմում թեժ գիծ:
ՀՀ ԶՈՒ զինծառայողն իր վարքագծով պետք է վստահություն ներշնչի հասարակությանը, ոչ թե հանդգնություն դրսևորեով և անիմաստ ուժ ցուցադրելով պատճառ դառնա անշրջելի դժբախտ դեպքերի: ՊՆ Վիգեն Սարգսյանը, «Զինուժի» միջոցով անդրադառնալով նախորդ շաբաթվա ընթացում զինծառայողների կողմից թույլ տրված դեպքերին, հորդորել է զգոն ու կարգապահ լինել:
«Զինծառայողի կորուստ ունեցան որը կարող էր չլինել»:
Մի դեպքում՝ զինծառայողներն ինքնակամ լքում են զորամասը ու ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվում և հայտնվում ջրամբարում: Մեկ այլ դեպքում՝ հերթափոխի կանոնները խախտելու հետևանքով զինծառայողները կրակում են իրար վրա, ինչը մահվան ելքով է ավարտվում, իսկ մի այլ դեպքում էլ՝ անսթափ վիճակում հանրային վայրում զինծառայողին անվայել վարք դրսևորվում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ…
«Սրանք անտեղի վստահության հետևանք է և պատասխան են տալու»:
Զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ: Ուժը պետք է ուղղված լինի հակառակորդի, ոչ թե յուրայինների դեմ, մի քանի հոգով մեկի դեմ դուրս չեն գալիս՝ խրատում է զինծառայողներին ՊՆախարարը: Վիգեն Սարգսյանը հստակեցնում է ասելիքը՝ նշելով, որ բանակում արտոնյալներ չպետք է լինեն, որ հարկ եղած դեպքում սպայական կազմը պետք է ընկերական զրույցի միջոցով կանխի լարվածությունը: Զինվորին պետք է հարգել ու մեծարել՝ ասում է նախարարը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ բանակում ամենօրյա հոգեբանական աշխատանք է տարվում զինծառայողների հետ և դժվար է հասկանալ, թե ինչի հետևանք էին նախորդ շաբաթվա միջադեպերը, որոնց հետևանքով, ցավոք, նաև մահվան դեպքեր գրանցվեցին:
Բանակում կա նաև հոգևորական, կամ ինչպես ասում են գնդերեց, որը եւս, ըստ ՊՆ մամուլի խոսնակի, ամեն օր աշխատում է զինծառայողների հետ։