Քաղաքական
Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 25.04% է


Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 25.04 %-ը: Թիվը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842.147:
Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։ Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: