ԿԸՀ. Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 11.19 տոկոսը


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մինչև ժամը 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ: Այսպիսով` նա հայտնեց, որ նախնական տվյալներով Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 94,256, որը կազմում է ընտրողների 11,19 տոկոսը:
Ստորև ներկայացնում ենք ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների,
Աջափնյակ — 12,52%
Ավան — 17,40%
Արաբկիր — 8,67%
Դավթաշեն — 12,03%
Էրեբունի — 12,15%
Կենտրոն — 8,32%
Մալաթիա-Սեբաստիա – 9,91%
Նոր Նորք -10,38%
Նորք Մարաշ — 12,42%
Շենգավիթ — 14,92%
Քանաքեռ–Զեյթուն – 7,63%
Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի»):