ՄշակույթՏեսանյութեր

Պորտուգալիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2017»-ի հաղթանակի գլխավոր հավակնորդ

Մայիսի 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Wiwibloggs.com-ի հաղորդմամբ՝ ըստ բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների՝ հաղթանակի գլխավոր հավակնորդները Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն ու Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Գաբանին են:

Հաղթելու շանսերը մեծ են նաև Բուլգարիայի, Բելգիայի և Շվեդիայի ներկայացուցիչների համար: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը բուքմեյքերական կանխատեսումների վարկանշային աղյուսակում 10-րդն է:

Արծվիկը այսօր ելույթ կունենա հինգերորդ համարի տակ:

Back to top button