Հասարակություն

Փրկարարաներից ավելի շուտ. հրդեհը մարել է ոստիկանը (լուսանկարներ)


Այսօր ժամը 15.45-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետություն և Շահումյան փողոցների խաչմերուկում ընթացող մեքենան միանգամից հրդեհվել է և այրվել:  Հրդեհը բռնկվել է Skoda 7 մակնիշի 19 LS 929 պետհամարանիշի  ավտոնեքենայի շարժիչում: Վարորդն ու ուղևորը չեն տուժել:

Նրանք  N զորամասի աշխատակիցներ են: Մեքենան լիցքավորվել է գազով, հրդեհված մեքենայի գազի բալոնը կարողացել է փակել առաջին օգնության հասած ոստիկանը, այլապես հետևանքներն ավելի ծանր կլինեին:

Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ փրկարարները մեկուսացրել են հրդեհը: Դեպքից 30 րոպե հետո հրդեհված մեքենան տեղափոխվել է: Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:

Լուսանկարները՝ Սաթիկ Իսահակյանի

Back to top button