Քաղաքական

Երեւանցիների 70%-ը կընտրի գործող քաղաքապետին. հարցում

Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանն ու Փոստանջյանը չէին կարող մեծ հավականություններ ունենալ ասում է Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. կենտրոնը հարցումներ է իրականացրել երևանցիների շրջանում ու պարզել, որ 70 տոկոսը մայիսի 14-ին ձայնը տալու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հարցումներ իրականցրել է նաև Gallup International կազմակերպությունը, որի տվյալներն էլ էականորեն չեն տարբերվում միմյանցից:

 

 

Մայիսի 14- ին Երեւանում կայանալիք ընտրություններում հարցվածների 73 տոկոսը ձայնը տալու է ՀՀԿ- ին եւ  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մոտ 16 տոկոսը նախընտրություն է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք»- ին, իսկ գրեթե 5 տոկոսը  ձայնը կտա Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանիին»:

Հարցումներն իրականացրել է  Gallup International Association-ի  Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» կազմակերպությունը Երեւանի բոլոր վարչական շրջաններում՝1074   քաղաքացու շրջանում։ Գրեթե նույն արդյունքներն ստացել է «Սոցիոմետրը»։ Ահարոն Ադիբեկյանը բացի  թվերից  բացատրում է, թե ինչու  մայրաքաղաքի բնակիչների  մեծ մասը ձայնը տալու  է  Տարոն Մարգարյանին։

Մայրաքաղաքում ապրում է հիմնականում իշխանամետ, պահպանողական խավ, որը կտրուկ փոփոխություններ կողմնակից չէ, իսկ  Տարոն Մարգարյանը խոստում է տալիս, որ շատ կտրուկ քայլերի չի գնալու  ու հանդարտ զարգացում  է ապահովելու:

Ըստ հարցումների՝  Տարոն Մարգարյանի ռեյտինգը Երեւանում ավելի բարձր է, քան՝ ՀՀԿ- ինը։ Այդ գործոնով էլ պայմանավորված է այն,  որ քարոզարշավի ժամանակ քաղաքապետը չի շեշտում, թե ինքը ներկայացնում է հանրապետական կուսակցությունը:

Իսկ արդյո՞ք  մեր քաղաքացիները ծանոթացել են կուսակցությունների  նախընտրական ծրագրերին: Այս հարցն էլ ուղղել  է  Gallup International Association-ը : Ըստ հարցումների՝ ծրագրերին ծանոթ է ընտրողների 45 տոկոսից էլ պակասը։

Back to top button