Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խումբն ամռանը կայցելի տարածաշրջան. Ռիչարդ Հոգլանդ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսին կամ հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովին ելույթ ունենալիս:
Նա նաև նշել է, որ Մինսկի խումբը կցանկանար որքան հնարավոր է շուտ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վկան: Հոգլանդի խոսքով՝ անհրաժեշտ է հակված մնալ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ. Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում երկու երկրների առաջնորդների հանդիպմանը:
Ամերիկացի համանախագը նշել է նաև, որ հակամարտող կողմերի դիրքորոշումների մոտեցման դեպքում հնարավոր կլինի խոսել հետագա առաջարկների մասին, որոնք տնտեսական առումով շահավետ կլինեն երկու կողմերին էլ: