Հասարակություն

Պահանջներից մեկի բացակայությունը կդիտարկվի որպես հանձնարարականի կատարողականի բացակություն


ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ Կառավարության նիստին ներկայացվող հարցերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել:

Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է Կառավարության նիստերի քննարկմանը ենթակա իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ և պատշաճ մակարդակով, իսկ դրանք լրամշակելու հանձնարարական ստանալու դեպքում` խստորեն պահպանել տրված ժամկետները։

Կառավարության նիստերի, խորհրդակցությունների և այլ քննարկումների ընթացքում ներկայացվող հանձնարարականների կատարման ժամկետների հաշվարկը դիտարկվում է դրանց հնչեցման պահից իսկ ակնկալվող արդյունքը պետք է ներկայացվեն պատշաճ որակով։

«Պահանջներից մեկի բացակայությունը դիտարկվելու է որպես հանձնարարականի կատարողականի բացակություն»:

Back to top button