ՔԿ. Գտնվել է ջրահեղձված զինծառայողի դին


«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է, նախնական տվյալներով, դժբախտ պատահարի զոհ դարձած ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանի դին»,-հայտնեցին քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Կատարվում է նախաքննություն: