ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ 2017»․ Արծվիկը եզրափակչում է

Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում 16-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը։ Հայ երգչուհին շարունակում է ճախրել եվրատեսիլյան երկնքում և ուղևորվում է դեպի եզրափակիչ փուլ։ Արծվիկը, իր Fly With Me երգով, անցավ մրցույթի եզրափակիչ։

Բացի Հայաստանից, առաջին կիսաեզրափակիչում ելույթ են ունեցել Շվեդիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Ալբանիայի, Բելգիայի, Մոնտենեգրոյի, Ֆինլանդիայի, Ադրբեջանի, Պորտուգալիայի, Հունաստանի, Լեհաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի, Չեխիայի, Կիպրոսի, Սլովենիայի եւ Լատվիայի ներկայացուցիչները։ Եզրափակչում են ՝ Բելգիան, Կիպրոսը, Ավստրալիան, Լեհաստանը, Մոլդովան, Շվեդիան, Պորտուգալիան, Հունաստանը, Ադրբեջանը:

Ի դեպ, Կիպրոսը ներկայացնում է մեր հայրենակից Հովիգը։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։

Back to top button