Հասարակություն

Հնգյակ երեխաներից ևս մեկն այսօր մահացել է

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկն այսօր մահացել է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը:
Մահացել է հնգյակի ամենափոքր քաշով աղջիկը, որը ծնվել էր 600 գրամ կշռով: Երեկ հնգյակից «Էրեբունի» ԲԿ-ում մահացել էր ևս մեկ աղջիկ: Ներկայումս երեք երեխաներից մեկը՝ տղան, գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում: Նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Մյուս երկու աղջիկները գտնվում են մեկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Նրանց վիճակն անփոփոխ է:

Back to top button