Հասարակություն

Այցելություն ապրիլյան հերոսների հարզատներին՝ «Մենք Ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում


Ապրիլյան քառօրյայից հետո, հերոսների ընտանիքներին, շիրիմներին այցելությունը ավանդույթի է վերածվել:

Ուժերի գերլարում  է  պետք,  որպեսզի կարողանաս մտնել այն մարդկանց  բնակարանները, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ զոհեր են տվել։ Ավելին՝ նրանց  հետ զրուցելն ու նրանց սփոփելը  մեծ ջանքեր  են  պահանջում: Երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց «Մենք Ձեզ հետ ենք» ծրագրի մասին, պատահական չէինն ընտրվել նրանք, ովքեր պետք  է այցելեին  ապրիլյան հերոսների ընտանիքներին:

Նրանք «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» անդամներն էին։ Մարդիկ, ովքեր անցել են պատերազմի թոհուբոհով, մասնակցել արցախյան ազատամարտի կարևորագույն մարտերին, մարտադաշտում կորցրել  իրենց ընկերներին, բայց ավելի ուժեղացած շարունակել պայքարը հանուն հայրենիքի  ազատագրման: Ծրագրի հիմնական նպատակն էր  բարոյական աջակցություն  ցույց տալ  հերոսների ընտանիքներին:  Նախաձեռնության շրջանակում ազատամարտիկներին միացել էին նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների առաջին կուրսի կուրսանտները:

Ազատամարտիկները նշում են, որ  այսօր այդ ընտանիքներ այցելում որպես հարազատներ։ Ավելին՝ շատերի հետ դարձել են բարեկամներ

Այս ծրագրի շրջանակում պետք հրատարկվի գիրք, որտեղ  տեղ են գտնելու նրանց այցելության պահերը, մտերմիկ զրույցներից հատվածներ,  յուրաքանչյուր զոհված հերոսի  մասին  փոքրիկ պատմություն:

Պահեստազորի սպան այստեղ հուզվում  է, չի  կարողանում շարունակել միտքը։ Հետո մեր  խնդրանքով հիշում են պատառիկներ  իրենց անցած ուղուց, պատմում, թե ինչպես հայտնվեցին  մարտի դաշտում:

Back to top button