Հասարակություն

Երևան- Արտաշատ հատվածը երկկողմանի երթևեկելի կդառնա


Այսօր աշխատանքային գործունեության վեց ամիսն է ամփոփել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:  Նախարարը ներկայացրել է   արված  ծրագրերն ու խոսել նաև  դեռ կյանքի չկոչված ծրագրերի մասին:  Խոստացել է՝ մինչև մայիսի վերջ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան- Արտաշատ  հատվածը երկկողմանի երթևեկելի կդառնա: Անդրադառնալով ծրագրի  շարունակականության հարցին՝ նախարարը նշել է, որ առաջնայինը    Սիսիանից դեպի  Ագարակ  ընկած ճանապարհահատվածի  թունելների ու կամուրջների կառուցման համար ներդրողներ գտնելն է: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պնդել է իր կարծիքը՝ ծրագիրն ընդհանրապես պետք է չսկսվեր։ Իսկ ահա Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը կարեւորում է ծրագրի տնտեսական բաղադրիչը։

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button