
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ամենամյա ելույթը կներկայացնի երեկոյան ժամը 8- ին նախագահական նստավայրում։ Մինչ այդ՝ երկրի խորհրդարանը հրաժարվել էր լսել այդ ելույթը։
Սահակաշվիլին որոշել էր ելույթը ներկայացնել Ազգային գրադարանում։ Սակայն այստեղ տեղի է ունենում բազմամարդ հանրահավաք: Հավաքվածները, որոնց մեջ են նաև վերջերս կալանավայրերից ազատ արձակված, ապա խորհրդարանի կողմից քաղբանտարկյաներ հռչակվածները «ամոթի միջանց» են կազմել և պահանջել, որ իրենց ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվի մուտք գործել գրադարան։
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ազգային գրադարանի առջև տեղի է ունեցել ընդհարում ցուցարաների ու նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև: Ներկաները վիրավորել են Սահակաշվիլի կողմակիցներին, չեն թողել քաղաքապետ Գիգի Ուգուլավային գրադարան մուտք գործել:
Ոստիկանությունը գրադարանի շրջակայքում ավելացրել է լրացուցիչ ուժեր:
Ստեղծված իրավիճակում նախագահը ամենամյա հաշվետվությունը որոշել է ներկայացնել իր նստավայրում։




